ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Շունը խղճի մշտական ներկայությունն է քո կողքին

Շունը խղճի մշտական ներկայությունն է քո կողքին
05.06.2025 | 20:20

Գիտե՞ք՝ ոնց ա շունը կարողանում մեզ սփոփել, ամոքել, բուժել։ Շունը մեր խաղն ա խաղում։

Նրա ուրախությունը մեզ հասկանալի ա։ Էդ էն ա, որը մենք սովորաբար զսպում ենք կամ չենք կարողանում արտահայտել։ Իսկ ինքը չի ամաչում, չի թաքցնում, ոտից գլուխ ուրախություն ա դառնում ու մեզ էլ վարակում դրանով։

Շան թախիծը սրտիդ ա խփում։ Գրերի գյուտից հազարավոր տարիներ առաջ ստեղծված այբուբենով նա իր աչքերի մեջ թախիծ ա գրում, որը մենք պարզ կարդում ենք։

Ու կարեկցել գիտի՝ քո տխրությունը մահ ա նրա համար՝ ամեն ինչ անում ա, որ քեզ ազատի իր սիրտը կրծող քո տխրությունից։

Շունը գիտի՝ վիշտն ինչ ա։ Երբ շունը վիշտ ունի, նա տեղով վիշտ ա դառնում։ Հնարավոր չի չնկատել դա։ Իսկ ի՞նչ ա վիշտը՝ վիշտ նշանակում ա, որ դու ակնթարթային հաճույքներից ավելի բարձր արժեքներ ունես կյանքում։

Ու մոռանալով ամեն տեսակի զգուշություն՝ նա էնքան ամուր ա կապվում քո հետ, որ առանց քեզ կորցնում ա իր կյանքի իմաստը, հաճախ՝ հրաժարվում ա անգամ ապրելու բնազդից, որը բնության ամենահզոր բնազդն ա։

Ու խիղճը, խիղճը։ Շունը խղճի մշտական ներկայությունն ա քո կողքին։ Նա լակմուսի նման միանգամից ցույց ա տալիս՝ դու խիղճ ունե՞ս, թե՞ չէ, ու ինչքա՞ն ունես, ինչի՞ց առաջ ու ինչի՞ց հետո ա գալիս քո խիղճը։

Մենակ իր զգացմունքները կեղծել չգիտի։ Էդ մի բանը չի սովորել մարդկանցից՝ չի ուզեցել կամ չի կարողացել։

Դե, ասե՛ք, ի՞նչ արարած կարող ա ունենալ էդ հատկանիշները։ Միայն հրեշտակը։

Հա՛, շունը մեզ ուղարկված հրեշտակ ա, ով կույր չի, նա տեսնում ա դա։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 8742

Մեկնաբանություններ